Նորություններ

 Լեզուներ     

 

Քննարկում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՈՒՄ


Էլեկտրական էներգիայի որակի հսկողությունը ընդհանուր նշանակության էլեկտրամատակարարման համակարգերում


Կարծիքները և առաջարկությունները խնդրում ենք ուղարկել official@energinst.am հասցեին


Ներբեռնել

 

Գիտ. առաջարկ

 

  Ներբեռնել

  Մեր մասին

    Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի պատմությունը սկսվում է 1948 թ.-ից։ 1948-1963 թթ. այն գործել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի կազմում որպես Էլեկտրատեխնիկայի լաբորատորիա, հետո՝ ինստիտուտ, իսկ 1961թ.-ից՝ որպես էներգետիկայի ինստիտուտ։ 1963-1992թթ. ինստիտուտը գտնվել է նախկին ԽՍՀՄ էներգետիկայի եւ էլեկտրաֆիկացման նախարարության կազմում։ Այդ տարիներին ինստիտուտից առանձնացվել են մի շարք ստորաբաժանումներ, որոնցից ձեւավորվել են 4 գիտահետազոտական ինստիտուտներ։
    1992թ.-ից ի վեր ԷԳՀԻ գործում է ՀՀ Էներգետիկայի նախարարության կազմում, ունի "Էներգետիկայի ռազմավարական կենտրոն" մասնաճյուղը։

 

 

ԻՆՍՏԻՏՈԻՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

 

1. Էներգետիկ համակարգի զարգացման կանխատեսում

  • Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի եւ ջերմաէներգիայի պահանջի մատակարարման վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության վերլուծում,

  • ՀՀ տնտեսությունում եւ նրա առանձին ոլորտներում էլեկտրաէներգիայի եւ ջերմաէներգիայի պահանջարկի կանխատեսում,

  • Էներգետիկ հզորությունների զարգացման տարբերակների հաշվարկում,

  • Էներգետիկ օբյեկտների գործարար ծրագրերի մշակում:

 

2. Գնագոյացում։ Սակագների կայունացում

  • Սակագների կայունացմանն ուղղված միջոցառումների մշակում,

  • Սակագների վրա էլեկտրաէներգետիկ շուկայի հնարավոր սցենարների ազդեցության հաշվարկում,

  • Շուկայական պայմաններում գնագոյացման մեխանիզմների հետազոտում:

3. Էներգահամակարգի կառավարում

  • Էներգիայի եւ հզորության մեծածախ շուկայի կազմակերպման գործունեության ակնարկ,

  • Փորձի վերլուծություն, տարածաշրջանի երկրների միացյալ էներգահամակարգի ստեղծման ծրագրերի մշակում,

  • Մասնավորեցման գործընթացի գիտական ուղեկցում:

4. Էներգետիկ համակարգի շահագործման ռեժիմներ

  • Էներգետիկ համակարգի կայունացման եւ հուսալիության բարձրացման միջոցառումների մշակում,

  • Էլեկտրական ցանցերի ռեժիմների հաշվարկներ եւ լավարկում,

  • Միջհամակարգային կապերի հետազոտում։

5. Կորուստներ էլեկտրական ցանցերում

  • Նորմատիվ կորուստների հաշվարկներ,կանխատեսումներ եւ վերլուծում,

  • Կորուստների նվազեցմանն ուղղված միջոցառումների մշակում,

  • Ցանցերում էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգի նախագծման-ներդրման աշխատանքներ,

  • Էլեկտրական կայաններում- 35/110/220 կՎ ենթակայաններում սեփական կարիքների ծախսի նորմավորում։

6. Էներգախնայողություն եւ այլընտրանքային էներգետիկա

  • Էներգախնայողության խնդիրներ։ Էներգետիկ պաշարների, նորմերի չափաքանակների հաշվարկ,

  • Էներգատնտեսությունների տեխնիկատնտեսական բնութագրերի մշակում եւ անձնագրավորում,

  • Էներգախնայողության միջոցառումների մշակում,

  • Էներգիայի այլընտրանքային աղբյուրների ռացիոնալ օգտագործման հետազոտություն:

7. Ստանդարտներ եւ նորմեր

  • Էներգետիկ համակարգի համար ստանդարտների, նորմատիվ փաստաթղթերի դրույթների մշակում,

  • Էներգետիկ համակարգի ընկերությունների հիմնական միջոցների վերագնահատում:

8. Կադրերի պատրաստում

  • Գիտական կադրերի պատրաստում ասպիրանտուրայի միջոցով,

  • Էներգետիկ համակարգի ղեկավար կազմի, ճարտարագիտական եւ տեխնիկական կադրերի վերապատրաստում պարբերական դասընթացների միջոցով։

9. Տեղեկատվական ծառայություն

  • Տեղեկատվական ամփոփագրերի հրատարակում,

  • Էներգահամակարգի ձեռնարկությունների ապահովում տեխնիկական նորմատիվ փաստաթղթերով,

  • Խորհրդատվական ծառայություն:

10. Լիցենզավորված գործունեություն

  • Օրենսդրական ակտերի եւ այլ նորմատիվ փաստաթղթերի հրատարակում եւ տարածում,

  • Նախագծային ինժեներինգ, բնակավայրերի եւ տարածքների ինժեներային սարքավորումների ուրվագծերի մշակում,

  • Ինժեներական ցանցերի եւ համակարգերի նախագծում (էներգամատակարարում, էլեկտրական լուսավորում, էլեկտրական ջեռուցում) ,

  • Էներգետիկական չափումներ հավատարմագրված լաբորատորիայի միջոցով։

11. Արտադրական գործունեություն

  • Աշխատանքի պաշտպանության եւ անվտանգության տեխնիկայի կաբինետի ստեղծում, պլակատների, ստենդների պատրաստում:

Design by Vardan Grigoryan