NEWS

 Languages:     

 

    Download

 

SERVICES (in Armenian)

 

    Download

  SERVICES

Armenian Scientific Research Institute of Energy started its activities in 1948. It acted as Laboratory of Electrical engineering, afterwards as an Institute of Electrical Engineering and from 1961 as Institute of Energy within the structure of the Academy of Sciences of Armenia. During those years a number of sub-division have been separated from the institute and 4 branch scientific research institutes have been formed. Since 1992, the Institute of Energy operates within the structure of the Ministry of Energy of the RA. It has a branch "Energy Strategy Center".

 

 

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ  ԵՎ  ՆԱԽԱԳԾԱՅԻՆ 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ


Վերջերս Հայաստանում ընդունվել և սկսել են գործել էներգետիկայի ոլորտի ստորև տրված մի շարք նորմատիվ տեխնիկական ակտեր:

  1. Տեխնիկական կանոնակարգ էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ. ՀՀ Կառավարության որոշում 23 դեկտեմբերի 2004թ. N1925-Ն և 23 նոյեմբերի 2006թ. N1792-Ն

  2. ԳՕՍՏ 13109. Էլեկտրական էներգիա. Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրակագնիսական. Էլեկտրական էներգիայի որակի նորմեր ընդհանուր նշանակման էլեկտրամատակարարման համակարգերում

  3. ՀՀ Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագիր. ՀՀ Կառավարության արձանագրային որոշում 18 հունվարի 2007թ.

  4. Կարգ էներգետիկ փորձաքննության իրականացման. ՀՀ Կառավարության որոշում 31 օգոստոսի 2006թ. N1399-Ն

  5. ՀՍՏ 254-2006. Էներգախնայողություն. Վառելիքաէներգական պաշարների սպառողի էներգական անձնագիր. Հիմնական դրույթներ. Տիպային ձևեր

  6. ՀՍՏ 247-2006. Էներգախնայողություն. Էներգաարդյունավետություն, ցուցանիշների կազմը. Հիմնական դրույթներ

  7. ՀՀ -ում սպառողներին մատակարարվող էլեկտրական էներգիայի որակական ցուցանիշները ուսումնասիրելու և բարելավելու համար ՀՀ վարչապետի 2007թ. հունվարի 18-ի N24-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը:

Այս նոր տեխնիկական ակտերի նորմերի կատարմանն աջակցելու նպատակով ՙԷներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ՚ ՓԲԸ-ն ՀՀ վառելիքաէներգետիկ պաշարներ արտադրող, բաշխող ընկերություններին և բոլոր սպառողներին առաջարկում է իր հետևյալ ծառայությունները.

  1. Էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշների արժեքների չափագրում և մոնիտորինգ

  2. Էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշների արժեքների համապատասխանության բացահայտումը ԳՕՍՏ 13109-ի պահանջներին

  3. Էլեկտրաէներգիայի որակի վատացման պատճառների և դրանց վերացման հնարավորությունների բացահայտում

  4. Էլեկտրաընդունիչների աշխատանքի վրա վատ որակի էլեկտրաէներգիայի ազդեցության նվազեցման նպատակով էլեկտրաընդունիչների անխափան աշխատանքի ապահովման տեխնիկական - կազմակերպչական միջոցառումների առաջադրում և նախագծային փաստաթղթերի պատրաստում

  5. Ընկերության էներգետիկական անձնագրի կազմում

  6. Ընկերության էներգետիկական փորձաքննության իրականացում

  7. Էներգախնայողության միջոցառումների մշակում` ղեկավարվելով ՀՀ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի և Հայաստանի ՙԷներգախնայողություն՚ շարքի ստանդարտների դրույթներով:

Ծառայությունները կատարում են բարձր որակավորման մասնագետները, հատուկ մշակված մաթեմատիկական մոդելների և հավատարմագրված էներգետիկ չափումների փորձարկման լաբորատորիայի միջոցով, որը հագեցված է էլեկտրաէներգիայի որակի հետազոտման չափիչ և մոնիտորինգային հազվագյուտ սարքերով: Նման  աշխատանքներ արդեն կատարվել են ՙԱրարատցեմենտ՚ և  ՙՆաիրիտ գործարան՚ ընկերության համար:

DOWNLOAD (PDF)

Design by Vardan Grigoryan