Հարգելի բարեկամ

"Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ" ՓԲ ընկերությունը (ԷԳՀԻ) ողջունում է Ձեր մուտքը իր նորացված ինտերնետային կայք: Այստեղ դուք կարող եք ծանոթանալ Ընկերության ստեղծման և կայացման պատմությանը, կառուցվածքին, կանոնադրությանը, նրա գործունեության ոլորտներին, կատարված աշխատանքներին, ֆինանսական հաշվետվություններին:

ԷԳՀԻ աշխատակազմը համալրված է բարձրակարգ մասնագետներով, ովքեր իրենց նշանակալի ներդրումն ունեն էներգետիկ տարբեր ոլորտներում՝ նպատակ հետապնդելով էլ ավելի հզորացնելու ՀՀ էներգետիկ համակարգը և բարձրացնելու վերջինիս հուսալիությունը և անվտանգությունը:

ԷԳՀԻ-ն իր 70-ամյա գործունեությամբ օժանդակել և օժանդակում է Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում առկա բարեփոխումների իրականացման ծրագրերին, որոնք ուղղված են երկրի էներգետիկ անկախության և անվտանգության ռազմավարական ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ Էներգահամակարգի հզորությունների ավելացման, դրա հուսալի և անվտանգ շահագործման, վերազինման, էներգիայի վերականգնվող աղբյուրների ներդրման հետազոտական աշխատանքների և գիտատեխնիկական ուղեկցմանը:

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՓԲԸ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 
 

Էներգետիկ համակարգի զարգացման կանխատեսում

 

  • Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության վերլուծություն և ՀՀ վառելիքաէներգետիկ համակարգի զարգացման ռազմավարությունների մշակում,
  • Էներգետիկ հզորությունների զարգացման տարբերակների (սցենարների) մշակում
  • Էներգետիկ օբյեկտների գործարար ծրագրերի մշակում,

 

Էներգահամակարգի կառավարում

 

 

  • Էլեկտրաէներգետիկական համակարգերի հուսալիության և անվտանգության բարձրացման միջոցառումների մշակում,
  • Էներգահամակարգերի հաշվապահական հաշվառման և տեխնոլոգիական խնդիրների համատեղման խնդիրների գիտատեխնիկական ուղեկցում
  • Էներգետիկ համակարգի ընկերությունների հիմնական միջոցների վերագնահատում

 

Լիցենզավորված գործունեություն
 

 

  • Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն

 

 
 

Էլեկտրական ցանցերում կայունացված ռեժիմներ

  • Տարածաշրջանի երկրների էներգահամակարգերի տեխնիկատնտեսական իրավիճակի և փոխհոսքերի իրականացման հնարավորությունների վերլուծություն և առաջարկների ներկայացում
  • Կայունացված ռեժիմների մոդելավորում, մուտքային տվյալների հավաստիության վերլուծություն, հաշվարկների իրականացում
  • Էլեկտրական ցանցերում էներգախնայողության միջոցառումների առաջարկությունների մշակում
  • Էլեկտրական կայաններում, ինչպես նաև 35-220 կՎ ենթակայաններում սեփական և տնտեսական կարիքների ծախսի նորմավորում
  • Էլեկտրական ցանցերի ռեժիմների հաշվարկներ և լավարկում
  • ՀՀ էլեկտրական ցանցերում տարանցիկ փոխհոսքերի (Վրաստան, Իրան և այլն) կորուստների մասնաբաժինների գնահատում

 

Էներգախնայողություն, էներգաարդյունավետություն և այլընտրանքային էներգետիկա

  • Ամենամյա էներգետիկ հաշվեկշիռների կազմում
  • Էներգատնտեսությունների էներգետիկ փորձաքննություն (աուդիտ) և անձնագրավորում
  • Վերջնական սպառողների համար էներգախնայողության և/կամ էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների մշակում
  • Բարձր, միջին և ցածր ճնշման գազատրանսպորտային ցանցերում հիդրավլիկական ռեժիմների, կորուստների և հաշվեկշիռների հաշվարկ և վերլուծություն
  • Էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ կիրառման վերաբերյալ խորհրդատվություն

 

Էներգետիկ համակարգի շահագործման ռեժիմներ

  • Էներգետիկ համակարգում անցումային ռեժիմների մոդելավորում, հաշվարկների իրականացում և արդյունքների վերլուծություն
  • Կայունության ապահովման և հուսալիության բարձրացման միջոցառումների մշակում
  • Բաշխման ցանցում ոչ սիմետրիկ վրդովմունքների (կարճ միակցումներ, խզումներ, ոչ սիմետրիկ բեռների առկայություն) դեպքում անցումային պրոցեսների մոդելավորում և ծրագրավորում
  • Միջհամակարգային կապերի հետազոտում։

 

 
 

Ստանդարտներ և նորմեր

 

  • Էներգետիկ ոլորտի համար օրենսդրական դրույթների մշակում
  • Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի և ստանդարտների մշակում և/կամ ներդաշնակեցում
  • Էլեկտրաէներգետիկական համակարգի կազմակերպությունների և էներգասպառող կազմակերպությունների էլեկտրաէներգետիկական և էլեկտրատեխնիկական (էլեկտրատեխնոլոգիական) աշխատակազմերի համար պաշտոնեական և տեխնիկական հրահանգների մշակում:

 

Կադրերի պատրաստում

  • Գիտական կադրերի պատրաստում ասպիրանտուրայի միջոցով
  • Էլեկտրաէներգետիկական անձնակազմի վերապատրաստում և որակավորում
  • Ընկերությունների էներգահամակարգի կառավարման դասընթացների կազմակերպում և որակավորում
  • Էլեկտրատեխնիկական անձնակազմի համար անվտանգության դասընթացների անցկացում, գիտելիքների ստուգում և կարգի շնորհում