" ԷՆԵՐԳԱԿԱՐԳԱԲԵՐՈՒՄ " մասնաճյուղ

Մասնաճյուղի տնօրեն

Lorem ipsum

Ալբերտ Սուրենի Բաղդասարյան

                                                           Հեռ./ +374 10-222155

                                                            Էլ.փոստ՝

 

ԷԳՀԻ ՓԲԸ «Էներգակարգաբերում» մասնաճյուղի կողմից իրականացվող արտադրական գործունեության հիմնական ուղղությունները և կատարվող աշխատանքների անվանացուցակը

 

1.Էլեկտրակայանների և էլեկտրական ցանցերի էլեկտրատեխնիկական հիմնական և օժանդակ սարքավորումների կարգաբերում և փորձարկումներ

1.1 Համաժամ գեներատորների և կոմպենսատորների փորձարկումներ և կարգաբերում: Պարապ ընթացքի, կարճ միացման, կարգավորիչ և բեռնվածքային բնութագրերի հանում.

1.2 Համաժամ և ոչ համաժամ շարժիչների փորձարկումներ և կարգաբերում.

1.3 Էլեկտրամեքենայական և թիրիստորային գրգռիչներով համաժամ գեներատորների գրգռման համակարգերի փորձարկումներ և կարգաբերում..

1.4 Համաժամ գեներատորների գրգռման ավտոմատ կարգավորիչների նորոգում և կարգաբերում.

1.5 Էլեկտրական մեքենաների ջերմային փորձարկումներ.

1.6 Ուժային տրանսֆորմատորների, ավտոտրանսֆորմատորների, ռեակտորների, աղեղմարիչ կոճերի փորձարկումներ և կարգաբերում.

1.7 Կարգավորվող էլեկտրաշարժաբերների ռեժիմային կարգաբերում, փորձարկումներ և էլեկտրական բնութագրերի հանում

1.8 Բարձրավոլտ բաշխիչ կայանքների ներքոբերյալ սարքավորումների փորձարկումներ, ստուգում և կարգաբերում.

1.9 Հպակցային դիմադրությունների չափում.

1.10 Ներքոբերյալ սարքավորումների նորոգում և կարգաբերում.

1.11 Ուժային մալուխների ստուգում և փորձարկումներ.

1.12Բաց բաշխիչ կայանքներում և օդային գծերի էլեկտրասարքավորումների հպակային միացությունների ջերմադիտակային հսկում.

1.13 6-35 կՎ ցանցերում փոխհատուցման ունակային հոսանքների հաշվարկներ և միաֆազ հողակցման հոսանքի չափում.

1.14 Դիէլեկտրիկ պաշտպանիչ միջոցների (կրկնակոշիկների, ձեռնոցների և այլնի), օպերատիվ ձողերի, բարձր լարման ցուցիչների հոսանքաչափիչ աքցանների, մեկուսիչ պատվածքով գործիքների փորձարկում:

Փայտե և երկաթբետոնե հենասյուների էլեկտրամոնտյորի ճանկերի ստուգում-փորձարկում.

1.15 Ամպրոպապաշտպան միջոցառումների մշակում.

1.16 Էլեկտրասարքավորումների պլանային կանխարգելիչ ստուգումների համար փաստաթղթերի մշակում.

2.Երկրորդային կոմուտացիայի, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի կարգաբերում

2.1 Օդային գծերի ֆիլտրային ուղղորդված և դիֆերենցիալ-ֆազային բարձր հաճախականային պաշտպանությունների ռեժիմային կարգաբերում.

2.2 Համակարգային ավտոմատիկայի (АЧР, АЧРС, АПВ և այլն) կարգաբերում.

2.3 Ձեռնարկությունների բաշխիչ կայանքների էլեկտրասարքավորումների համալիր կարգաբերում.

2.4 Կայանային կուտակիչ մարտկոցների, լիցքավորող ագրեգատների նորոգում և կարգաբերում.

2.5 Ցածրավոլտ ուժային սարքավորումների կարգաբերում (ավտոմատներ, հպարկիչներ, մագնիսական և ոչ հպակային թողարկիչներ, էլեկտրաինդուկցիոն տաքացուցիչներ և այլն).

2.6 Տրանսֆորմատորների գազային ռելեների փորձարկումներ և կարգաբերում.

2.7 Ջերմային կայանների էլեկտրասարքավորումների փորձարկումներ և կարգաբերում.

2.8 Էներգահամակարգի նորակառույց ու վերակառուցված օբյեկտներում գործարկման-կարգաբերման աշխատանքների կատարում հետևյալ ուղղություններով.

3.Էլեկտրակայանների ջերմամեխանիկական հիմնական և օժանդակ սարքավորումների կարգաբերում և փորձարկումներ

3.1 Կաթսաների և տուրբինների ջերմային փորձարկումներ` սարքավորումների հիմնական տեխնիկա-տնտեսական ցուցանիշների որոշումով.

3.2 ՋԷԿ-երի սարքավորումների էներգետիկական նորմատիվային բնութագրերի և վառելիքի տեսակարար ծախսի նորմերի մշակում և կազմում.

3.3 Կաթսայական սարքավորումների ռեժիմային-կարգաբերման փորձարկումներ` կաթսաների ռեժիմային քարտերի կազմմամբ և աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակմամբ: Այրիչների գործողության և գազաօդային ուղիների վիճակի վերլուծություն.

3.4 Կաթսաների և տուրբինների արագընթաց փորձարկումներ hիմնանորոգումներից առաջ և հետո` կատարված նորոգման որակն ու արդյունավետությունը որոշելու համար.

3.5 Օժանդակ սարքավորումների փորձարկումներ և կարգաբերում (կաթսաների քարշափչման մեխանիզմներ, տուրբինների խտարարներ, հովարաններ, սնուցող, շրջանառու և խտուցքային պոմպեր, օդազրկիչներ, ցանցային ջրի տաքացուցիչներ և այլն).

3.6 Ջերմային ցանցերի կարգաբերում

3.7 Ջերմային ցանցերի փորձարկումներ` ջերմային կորուստների որոշումով:

4. Տեխնոլոգիական և էլեկտրական պրոցեսների կառավարման ավտոմատ համակարգերի կարգաբերում և սպասարկում

4.1 ՀԷԿ-երի ներքոբերյալ ավտոմատ համակարգերի նորոգում, կարգաբերում և սպասարկում.

4.2 Էներգահամակարգի օբյեկտների հակահրդեհային ավտոմատիկայի և ազդանշանման համակարգերի նորոգում և կարգաբերում.

4.3 Էներգահամակարգի ՋԷԿ-երի տուրբոագրեգատների կարգավորման և շոգեբաշխման ավտոմատ համակարգերի նորոգում և կարգաբերում.

4.4 Էներգահամակարգի ռեժիմային պարամետրերի (հաճախության, ակտիվ և ռեակտիվ հզորության փոխհոսքերի) կարգավորման ավտոմատ համակարգերի ներդրման գծով փորձարարա-կարգաբերիչ համալիր աշխատանքների կատարում.

4.5 Հզորության միջպետական-միջհամակարգային փոխհոսքերի (Իրան-Հայաստան ՕԳ) հակավթարային ավտոմատիկայի նոր համակարգերի մշակում, պատրաստում և ներդնում. .

4.6 Միկրոպրոցեսորային համակարգերի մշակում, պատրաստում, ներդնում և սպասարկում հետևյալ ուղղություններով.

5. Յուղերի և վառելիքի հսկում, ՋԷԿ-երում և ԱԷԿ-ում ջրապատրաստման սարքավորումների և ջրաքիմիական ռեժիմների կարգաբերում

5.1 ՋԷԿ-երում, ԱԷԿ-ում և շրջանային ջերմակայաններում ջրապատրաստման սարքավորումների շահագործման վիճակի զննություն, այն բարելավելուն ուղղված միջոցառումների մշակում և ներդնում.

5.2 ՋԷԿ-երում և ԱԷԿ-ում ջերմամեխանիկական սարքավորումների ջրաքիմիական ռեժիմների և սառեցնող ջրի շրջանառու համակարգի հետազոտություն և կարգաբերում, դրանց կայունացմանն ուղղված միջոցառումների մշակում և ներդնում.

5.3 Կաթսաների, տուրբոագրեգատների խտարարների, ջերմային ցանցերի ջերմուղիների նախագործարկային և շահագործական քիմմաքրումների անցկացում.

5.4 Կաթսայական կայանքների ջերմաքիմիական փորձարկումներ.

5.5 Կարճաժամկետ և տևական կանգառներին ջերմաէներգետիկական սարքավորումների կոնսերվացում.

5.6 Քիմիական ռեագենտների պահանջարկի հաշվարկ և քիմիական ռեագենտների ու իոնափոխանակիչ նյութերի համար հայտերի հիմնավորում.

5.7 Գործարկման-կարգաբերման աշխատանքներ ՋԷԿ-երի և շրջանային ջերմակայանների քիմիական աղազերծման կայանքներում, խտուցքամաքրիչներում, ջերմային ցանցի լրասնման կայանքներում, կեղտահոսի ջրամաքրիչ կառուցվածքներում.

5.8 Էներգահամակարգի ջերմամեխանիկական սարքավորումների քիմիական ջրամաքրման իոնափոխանակիչ նյութերի, զտիչների, խողովակների նմուշահատերի հետազոտություն.

5.9 Ջրի, գոլորշու, քիմիական ռեագենտների, էլեկտրալիտների և նստվածքների քիմիական վերլուծությունների կատարում.

5.1 Ջրապատրաստման, ջրաքիմիական ռեժիմի գծով նախագծերի և մշակումների փորձաքննության անցկացում.

5.11 Թարմ յուղերի որակի հսկում, շահագործվող էներգետիկական և արդյունաբերական յուղերի կրճատ և լրիվ վերլուծություններ.

5.12 Տրանսֆորմատորային յուղում լուծված գազերի քրոմատագրային վերլուծություն.

5.13 Քրոմատագրիչով և կալորիաչափիչ ռումբով բնական գազի վերլուծություն,մազութի վերլուծություն.

5.14 Տրանսֆորմատորների ջերմասիֆոնային զտիչների սիլիկագելի կլանիչ հատկությունների հետազոտություն:

6. Մետաղի և եռակցվածքների հսկում

6.1 Չքայքայող մեթոդներով (գերձայնային, գունավոր և փոշեմագնիսային արատանշում, գամմա-ռենտգենագրություն) մետաղի և եռակցվածքների հետազոտություն.

6.2 Կաթսաների, տուրբինների և խողովակաշարերի տարրերի մետաղի և եռակցվածքների հետազոտություն` ներառյալ լաբորատոր և բարձր ջերմաստիճանային պայմաններում, տաք կոշտության եղանակով տևական ամրության որոշում, մետաղի աղեղնային սպեկտրաքննություն, կաթսայահսկողության, ГОСТ-երի, ОСТ-երի և ТУ-ների պահանջներին մետաղի համապատասխանությունը հաստատող մետաղագրական և քիմիական վերլուծություններ.

6.3 Բաքերի, անոթների, թմբուկների, բարձր և ցածր ճնշման խողովակաշարերի, տուրբինների հոսանուտ մասերի մետաղի վիճակի հետազոտություն.

6.4 Մետաղի մուտքային ստուգում.

6.5 Աշխատապաշարն սպառած մետաղի վիճակի հետազոտություն և դրա փոխարինման կամ հետագա շահագործման վերաբերյալ փաստաթղթերի պատրաստում:

7. ՋԷԿ-երի կեղտահոս ջրերի և արտանետումների հսկում

7.1 ՋԷԿ-երի կաթսաների ծխագազերում վնասակար արտանետումների քանակությունը որոշելու փորձարկումներ, ՋԷԿ-երից արտանետումների կրճատմանն ուղղված միջոցառումների և վերակառուցումների արդյունավետության գնահատում.

7.2 ՋԷԿ-երից արտանետումների սահմանային թույլատրելի նորմերի մշակում և կազմում.

7.3 ՋԷԿ-երի և ԱԷԿ-ի կեղտահոս ջրերի ստուգիչ վերլուծություններ` թթվածնի կենսաքիմիական պահանջարկի որոշմամբ.

7.4 Ջրաղբյուրներ հոսող աղտանյութերի սահմանային թույլատրելի նորմերի մշակում.

7.5 ՋԷԿ-երի և էներգահամակարգի այլ օբյեկտների աշխատատեղերում սանիտարահիգիենիկ հետազոտությունների անցկացում ըստ հետևյալ գործոնների.

7. 8.Տեխնիկական հետազննում, փորձաքննության անցկացում և մասնագետների ուսուցանում

8.1 «Էներգակարգաբերում» մասնաճյուղի արտադրական գործունեության բոլոր ուղղություններով էլեկտրաէներգետիկական սարքավորումների տեխնիկական հետազննումների անցկացում.

8.2 Մասնաճյուղի գործունեության ուղղություններով աշխատանքների հետ կապված նախագծերի, ծրագրերի, տեխնիկական առաջադրանքների փորձաքննություն.

8.3 Եռակցողների և արատանշողների ուսուցանում և ատեստավորում.

8.4 Օբյեկտներում յուղերի ու վառելիքի քիմիական լաբորատորիաների կազմակերպում և անձնակազմի համապատասխան ուսուցանում: